13 մարտի 2018 - 14:29 AMT
ՌԴ խորհրդարանականները Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային կապերի գծով կոմիտեի պատվիրակությունը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ այցելելով Ծիծեռնակաբերդ:

Կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ և ծաղկեպսակներ է դրել անմար կրակի մոտ: Պատգամավորները նաև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրում է Sputnik-Արմենիան:

Այցի շրջանակում ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն համատեղ նիստ կանցկացնի ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: