14 մարտի 2018 - 12:08 AMT
Գլենդեյլում Արցախի փողոց կլինի

ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի պողոտաներից մեկի մի հատվածը կվերանվանվի Արցախի պատվին: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում:

Համապատասխան որոշումը միաձայն կայացվել է Գլենդեյլի քաղխորհրդի նիստում:

«Գլենդեյլի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Մերիլենդ ավենյուի Ուիլսոնի և Հարվարդի փողոցների միջև ընկած հատվածը Արցախի Հանրապետության պատվին Արցախի փողոց վերանվանելու գործընթաց սկսելու օգտին»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: