Հայաստանը ողջունում է երկխոսությունը Հարվային և Հյուսիսային Կորեաների միջև։ Այս մասին գրառում է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում:
«Հույս ունենք, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կողմերի միջև, կհանգեցնեն Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծեն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ուղիղ երկխոսության համար»,- նշվում է պաշտոնական գրառման մեջ:
Ավելի վաղ, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին հրավիրել էր այցելել Փհենյան: Իսկ մարտին Հարավային Կորեայի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, թե «մեկնարկում է հայրենիքի միավորման նոր պատմությունը» և հանդես եկել երկրների միջև հարաբերությունների մեղմացման օգտին:
Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հարաբերությունների որոշակի մեղմացում նկատվեց ձմեռային Օլիմպիադայից առաջ, որին առաջին անգամ մի քանի հյուսիսկորեացի մարզիկ մասնակցեց: