Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, որտեղ հանդիպել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր և հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ:
Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնողական կենտրոնին: