20 մարտի 2018 - 15:00 AMT
Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է Չինաստան տեղափոխվելու մասին: Այդ մասին Esporte Interativo-ի եթերում հայտարարել է չինական «Գուանչժոու Էվերգրանդ» չինական ակումբի և Բրազիլiայի հավաքականի նախկին մարզիչ Լուի Ֆելիպե Սկոլարին: Նա պատմել է, որ հարձակվողը բազմիցս է հետաքրքրվել Չինաստանում կյանքի մասին:

«Ռոնալդուն շատ անգամ է ինձ հարցեր տվել Չինաստանում կյանքի մասին: Ես մանրամասն նկարագրել եմ նրան այդ երկրում ապրուստի բոլոր նրբությունները: Պետք է հասկանք, որ ֆուտբոլից բացի Ռոնալդուն նաև իր ապրանքանիշերն ունի, իր ինդուստրիան, իսկ Չինաստանը՝ սպառման հսկայական շուկա է: Եվ ես ասել եմ նրան այն, ինչ հիմա եմ ասում՝ նա, ով հնարավորություն ունի, պետք է մեկնի Չինաստան»,-ասել է մարզիչը, գրում է Lenta.ru-ն:

Հունվարին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանձնարարել էր Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին նոր թիմ որոնել իր սայնի համար: Իսպանական ակումբի մի շարք ֆուտբոլիստներ ցանկանում են, որ պորտուգալացին հեռանա Մադրիդից: Ռոնալդուն իր հերթին նրանց է մեղադրել թիմի վերջին շրջանի անհաջողությունների համար:

«Ռեալի» կազմում Ռոնալդուն 4 անգամ «Ոսկե գնդակ» է նվաճել: 2017/18թթ. խաղաշրջանում նրա հաշվին 18 գոլ և 4 գոլային փոխանցում կա: