20 մարտի 2018 - 15:43 AMT
Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի անհատական ԵԱ առաջատարների թվում է

Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացել է 3 տուր։ Հայաստանի պատվիրակներից Ռոբերտ Հովհաննիսյանն առաջ է ընթանում առանց սայթաքելու և այժմ մաքսիմալ միավորով կիսում է 1-6-րդ տեղերը։

Լրացուցիչ միավորներով նա 2-րդն է։

Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը 2․5-ական միավորով կիսում են 7-50-րդ տեղերը, հայտնում է Chess.am-ը։

Մարտի 20-ին Եվրոպայի առաջնությունում տեղի կունենա 4-րդ տուրը:

Մարտի 16-29-ը Բաթումում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը մասնակցում է 318 շախմատիստ, այդ թվում 138 գրոսմայստեր:Հայաստանը ներկայացնում է 34 շախմատիստ: