21 մարտի 2018 - 10:21 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի Մամեդյարովի հետ

Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ:

Սա շախմատիստների արդեն 2-րդ հանդիպումն էր մրցաշարի շրջանակում, առաջինը ևս խաղաղ արդյունքով էր ավարտվել:

8-րդ տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիժենի հետ: Հայ շախմատիստը 3.5 միավոր է հավաքել: Առաջին տեղում Ֆաբիանո Կարուանան է 6 միավորով։

Հավակնորդների մրցաշարին մասնացում է 8 շախմատիստ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):