21 մարտի 2018 - 12:13 AMT
Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Հրայր Թովմասյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ: Թովմասյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը:

Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Թովմասյանը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար։ «Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ մեր ազգը լինի ազատ ու երջանիկ», - հայտարարել է Թովմասյանը։

2018-ի մարտի 2-ին Աժ պատգամավոր Հրայր Թովմասյանն ընտրվել էր սահմանադրական դատարանի անդամ: «Ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը՝ ժողովրդի առաջ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայություն, լինել անաչառ»,- ասել էր Թովմասյանը։

«Ես այս պահին հայտարարում եմ, որ վերջակետ եմ դնում իմ՝ որպես քաղաքական գործիչ կարիերային, որքան էլ, որ դա ցավալի լինի», - Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը: