21 մարտի 2018 - 12:47 AMT
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան. Ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում կկայանա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը: Ըստ նրա, Ֆրանսիան շատ ուրախ է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում է անցնելու:

«Մենք շատ ուրախ ենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հենց Երևանում է անցնելու: Կարծում եմ, Ֆրանսիայի Հանրապետության նախագահը կմասնակցի այդ միջոցառմանը: Եվ հենց նոր, ՌԴ-ում Հայաստանի դեսպանն ասաց, որ ներկա է լինելու նաև Շառլ Ազնավուրը, ինչը շատ կարևոր է մշակույթի տեսակետից»,-ասել է Բերմանը լրագրողներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գագաթնաժողովը խոշորագույն միջազգային միջոցառումը կլինի Հայաստանի անկախացումից ի վեր: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարների և 100 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությունը: