21 մարտի 2018 - 12:56 AMT
Տնտեսական ակտիվության ցուցանիշն երկու ամսում աճել է 8,6%-ով

2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8,6%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընթացիկ տարում առևտրաշրջանառությունն աճել է 43,2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում 41%-ով աճել է արտահանումը, 44,4%-ով՝ ներմուծումը:

Հունվար-փետրվարին շինարարության ծավալն աճել է 22,7%-ով, ծառայություններինը՝ 15%-ով, իսկ արդյունաբերությունը՝ 8,3%-ով:

2018 թվականի երկու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ -0,1%-ով նվազել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը: