21 մարտի 2018 - 14:34 AMT
Իրանի նախագահը ՀՀ-ին շնորհավորել է Նովրուզի առթիվ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Նովրուզի առթիվ իր ուղերձում, մի շարք իրանախոս և թյուրքախոս երկրներից զատ, շնորհավորել է նաև Հայաստանին: Այս մասին գրում է իրանական Tasnim գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Իրանի նախագահը իրանական Նոր տարվա առթիվ շնորհավորել է Աֆղանստանին, Տաջիկստանին, Պակիստանին, Ադրբեջանին, Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքիային:

Ռոհանին մաղթել է, որ տոնը խաղաղություն, համերաշխություն և արդարություն բերի ժողովուրդներին:

2010 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան մարտի 21-ը հռչակել է Նովրուզի միջազգային օր: