21 մարտի 2018 - 16:51 AMT
Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել

The Beatles-ի նախկին թմբկահար Ռինգո Սթարը Բրիտանական կայսրության ասպետ է դարձել: Այդ մասին հայտնել է ինքը երաժիշտը:

«Դա իրոք շատ նշանակալի է ինձ համար: Որպես ճանաչում այն ամենի, ինչ մենք արել ենք: Ինձ շատ հաճելի էր նման պատվի արժանանալ»,-իր զգացմունքների մասին է պատմել երաժիշտը, գրում է Lenta.ru-ն BBC-ի վրա հղումով:

53 տարի առաջ The Beatles-ն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի: Սթարը խոստովանել է, որ այս անգամ զգում է իր խմբի տղաների պակասը. «Ստիպված եղա միայնակ հուզվել»: Ըստ նրա, նա դեռ չի որոշել, թե ինչպես է գերադասում, որ իրեն դիմեն՝ սըր Ռինգո, թե սըր Ռիչարդ, սակայն խոստացել է կոչման հետ շնորհվող շքանշանը կրել նախաճաշի ներկայանալիս:

Ըստ տարածված լեգենդի, 1965-ին «լիվերպուլյան քառյակի» մասնակիցները մարիխուանա են ծխել Բուքինգհեմյան պալատում: Սթարը հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նրանք, փորձելով հաղթահարել հուզմունքը, ուղղակի ծխախոտ են ծխել պալատի զուգարանում:

The Beatles-ի մյուս անդամ Փոլ Մաքքարթնին ասպետի կոչում է ստացել դեռևս 1997-ին: 1970-ին The Beatles-ի փլուզումից հետո Սթարը միայն որպես մենակատար է հանդես գալիս: Նրա 19-րդ Give More Love ալբոմը թողարկվել է 2017-ին: