Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի աստղ բրազիլացի Նեյմարը պնդում է, որ թիմի նոր գլխավոր մարզիչը դառնա Լուիս Էնրիկեն, որի հետ նա աշխատել է «Բարսելոնայում»:
Հայտնի է, որ Ունաի Էմերին չի մարզելու ՊՍԺ-ն հաջորդ խաղաշրջանում: Նրա պաշտոնին հավակնում են Լուիս Էնրիկեն և Անտոնիո Կոնտեն: Սակայն Նեյմարն ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆի հետ զրույցում հասկացրել է, որ իրեն չի գոհացնում Կոնտեի թիմի խաղաոճը, հայտնում է Eurosport Paris United-ի վրա հղումով:
Ալ Հելաիֆին պատրաստ է ամեն ինչ անել կատարելու համար Նեյմարի բոլոր ցանկությունները:
Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» աշխատելու 3 տարվա ընթացքում հաղթել է 2 Պրիմերայում, Չեմպիոնների լիգայում, 3 անգամ Թագավորի գավաթում, Իսպանիայի սուպերգավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում:
Նեյմարը Ֆրանսիայի 2017/18 առաջնությունում 20 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: