21 մարտի 2018 - 18:42 AMT
Կոսովոյի խորհրդարանում ըննդիմադիրներն արցունքաբեր գազ են կիրառել՝ քվեարկությունը տապալելու համար

Կոսովոյի ընդդիմությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանում՝ Մոնտենեգրոյի հետ սահմանագծմանը վերաբերող խնդրահարույց նախագծի քվեարակությունը տապալելու նպատակով: Այս մասին հայտնում է Balkan Insight-ը:

Խորհրդարանական ընդդիմությունը նիստերի դահլիճ էր բերել արցունքաբեր գազով երեք տարա, որոնք կիրառվել են խոսնակի՝ քվեարկությունն ազդարարելուն պես:

Մոնտենեգրոյի հետ սահմանագծման համաձայնագիրը քաղաքական փակուղու մեջ է մտցրել երկիրը: Եվ ԱՄՆ-ն, և ԵՄ-ն կոչ են արել պատգամավորներին վերադառնալ խորհրդարան և վավերացնել համաձայնագիրը: