21 մարտի 2018 - 18:58 AMT
SOS նախագծի ռեժիսոր Հայկ Բարսեղյանը բերման է ենթարկվել դանակ կրելու համար

Ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել SOS նախագծի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդի Հայկ Բարսեղյանին: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ըստ ոստիկանության աշխատակիցների, պատճառը հասարակական վայրերում սառը զենք կրելն է:

2016 թվականի հուլիսի 27-ին սառը զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Հետագայում քրեագիտական փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել էր, որ ձերբակալության հիմք հանդիսացած դանակը սառը զենք չէ: Լևոն Բարսեղյանն ազատ էր արձակվել: