22 մարտի 2018 - 13:59 AMT
Երևանը ռուսաստանցիների՝ երեխաների հետ ուղևորությունների ԱՊՀ երկրների առաջին 3-յակում է

Երևանը երեխաների հետ ռուսաստանցիների ուղևորությունների համար ԱՊՀ քաղաքների առաջին 3-յակում է դպրոցականգարնանային արձակուրդների օրերին: Այդ մասին հայտնում է կացարանների ամրագրման Tvil.ru ծառայությունը:

Վարկանիշը ներկայացվել է ըստ մարտի 24-ից ապրիլի 1-ը հյուրանոցների և բնակարանների ամրագրումների և հարցումների վերաբերյալ տվյալների վերլուծության:

Ընտանեկան հանգստի համար ԱՊՀ նախընտրելի 5 քաղաքներն են Մինսկը, Աստանան, Երևանը, Թբիլիսին և Բաքուն:

Ըստ ծառայության տվյալների, Երևանում զբոսաշրջիկները գարնանը կացարան են ամրագրում միջինը 2,5 գիշերվա համար և վճարում են մոտ 2.700 ռուբլի օրական: