22 մարտի 2018 - 11:20 AMT
Սարկոզիի դեմ պաշտոնապես հետաքննություն է սկսվել

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդեպ պաշտոնապես հետաքննություն է սկսվել՝ 2007-ին նրա ընտրարշավը Լիբիայից ֆինանսավորվելու գործով: Այդ մասին հայտնել է AFP-ն իր աղբյուրների վրա հղումով:

Նրան մեղադրում են ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման և Լիբիայի պետական հիմնադրամների թալանի հետևանքով եկամուտ ստանալու մեջ:

Սարկոզին բերման էր ենթարկվել Նանտերի Կոռուպցիայի, ֆինանսական և հարկային իրավախախտումների դեմ պայքարի կենտրոնական վարչությունում: 25 ժամվա հարցաքննություններից հետո մարտի լույս 22-ի գիշերը Սարկոզիին թույլատրել են տուն գնալ, գրոմ է Deutsche Welle-ն :

Այս հարցով մեղադրանքները Սարկոզիի դեմ առաջադրվել էին մի քանի տարի առաջ, սակայն դատախազությունը քննությունը սկսեց միայն 2013-ին: Գործարարներից մեկը Mediapart պորտալին պատմեց, որ 2006-ի վերջում կամ 2007-ի սկզբին նա Լիբիայի իշխանությունների կողմից 5 մլն եվրոյով ճամպրուկներ է բերել Ֆրանսիայի ՆԳՆ, որն այն ժամանակ գլխավորում էր Սարկոզին: