22 մարտի 2018 - 12:46 AMT
Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը դարձել է դեմքերի տարբերակման տեխնոլոգիայի վրա աշխատող ընկերության բաժնետեր

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի New Dimension Fund Variable Capital Investment հիմնադրամը «Ռոստեխ» պետական կորպորացիայի դուստր ձեռնարկության հետ համատեղ բաժնեմաս են գնել ռուսական NtechLab ընկերությունում, որը զբաղվում է դեմքերի տարբերակման տեխնոլոգիայի մշակմամբ:

Այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրամը գնել է տեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսը հայտնում է «Վեդոմոստին» ընկերության ներկայացուցիչների վրա հղումով:

Նշվում է, որ ընկերության տնօրենների խորհուրդը կգլխավորի Վասիլի Բրովկոն՝ «Ռոստեխի» հատուկ հանձնարարությունների գծով տնօրենը, որի դուստր ձեռնարկությունը գնել է NtechLab-ի բաժնետոմսերի 12,5%-ը:

Ռուսական NtechLab ստարտափն աշխատում է ինքնաուսուցանվող նեյրոնային ցանցի ոլորտում դեմքերի տարբերակման ալգորիթմների ստեղծման վրա: Ընկերության նախագծերն աշխատում են աշխարհի տարբեր ընկերություններում, այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Չինաստանում: