22 մարտի 2018 - 13:10 AMT
Մխիթարյանը ստացել է 2017-ի ՀՀ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Մարտի 22-ին Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին է հանձնվել Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» մրցանակը։

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստների պարգևատրման արարողությունը: Մրցանակները և պատվոգրերը հանձնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Տիգրան Բարսեղյանը ստացել է երկրորդ տեղի համար մրցանակը, Վարազդատ Հարոյանը՝ երրորդ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հենրիխ Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր և հաշմանդամություն ունեցող զինծառայողների վերականգնողական կենտրոնին: