22 մարտի 2018 - 13:58 AMT
ՀՀ-ն ու Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը

Հայաստանը և Իսրայելը կբացառեն կրկնակի հարկումը: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է մարտի 22-ի գործադիրի նիստում:

2017 թվականի հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

2017 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այցով ժամանել էր Իսրայել: Նա հանդիպումներ էր ունեցել Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։