Չեխիայում գտնվող քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ:
Ըստ հրշեջ ծառայության տվյալների, 6 մարդ է զոհվել, տուժածների քանակը չի նշվում: Վիրավորների վերաբերյալ տվյալները ճշտվում են, գրում է Ինտերֆաքսը Associated Press-ի վրա հղումով:
Պայթյունը տեղի է ունեցել Synthos ընկերության գործարանում, որը գտնվում է Պրահայից դեպի հյուսիս 20 կմ հեռավորության վրա գտնվող Վլատվայի Կրալուպի քաղաքում:
Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի բնակիչների համար սպառնալիք չկա: