ՀՀ քննչական կոմիտեն 254-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելը) մեղադրանք է առաջադրել 28-ամյա կնոջ։
Ըստ հաղորդագրության, կինը ապօրինի մուտք է գործել նախկին ամուսնու ֆեյսբուքյան հաշիվը, պատճենահանել է տղամարդու և վերջինիս ընկերուհու նամակագրությունը և այն ուղարկել երրորդ անձի։
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նախկինում օգտատերերի անձնական հաշիվներ մուտք գործելու համար քրգործեր հարուցելու մասին երբեք չի հայտարարվել։ ՏՏ անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր հաշիվում նշել է, որ որոշումը նախադեպային է հայաստանյան իրականության համար։