Լոս Անջելեսի Հովսեփյան հայկական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Տարոն Յաղուբյանն առաջին տեղն է զբաղեցրել Լոս Անջելեսի Միջազգային գիտական և ինժեներական տոնավաճառում:
Տարոնը ներկայացրել է արևային էլեկտրաէներգիայի հիման վրա ջեռուցման համակարգի PorSH (Portable Solar Heating Apparatus) նախագիծը: Որսպես հեղինակավոր միջոցառման հաղթող Տարոն Յաղուբյանն ապրիլին կմասնակցի Կալիֆորնիայի գիտական տոնավաճառին, հայտնում է Asbarez-ը:
Նախատեսվում է նաև պատանի Տարոնի մասնակցությունը Broadcom միկրոսխեմաներ արտադրող ամերիկյան կորպորացիայի ազգային մրցույթին:
Տարոն Յաղուբյանը ծնվել է Կալիֆորնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքում բժիշկ Ստեֆան և Մարո Հակոբյանների ընտանիքում: