28 մարտի 2018 - 15:06 AMT
Թուրքիայում կանայք ծխելով կպայքարեն հավասարության համար

Թուրքիայում կանանց շրջանում ծխելու տարածումը կապված է իրենց անկախությունը նահապետական հասարաւկությունում ցույց տալու հետ, գրում է «Սինհուա» գործակալությունը:

Թուրքիայում ծխում է տղամարդկանց 40 և կանանց 13 տոկոսը: Ընդ որում թույլ սեռի ներկայացուցիչները վնասակար այդ սովորությունը ձեռք են բերում կենսական այս կամ այն ծանր վիճակում լիցքաթափվելու ցանկությունից, գրում է Lenta.ru-ն:

Պարբերականը բերում է ստամբուլաբնակ հավաքարարուհու օրինակը: Նշվում է, որ նրա նմանները գումար չունեն հատուկ կանաց ակումբներ և ռեստորաններ այցելելու համար: Աղքատ արվարձաններում կանանցից շատերը ծխելն ընկալում են որպես լիցքաթափվելու միջոց:

Ընտանեկան հոգեբան Բեթուլ Բայկալ Դինքն ասում է, որ «գնալով ավելի շատ կանայք են ծխում, քանի որ համարում են դա իրենց հավասարությունը կամ նույնիսկ գերազանցությունը տղամարդկանց հանդեպ ցույց տալու միջոց»:

Մասնագետները նշում են, որ ծխելը մեծապես վնասում է առողջությանը և կոչ են անում Թուրքիայի իշխանություններին հատուկ օրենսդրական միջոցներ ձեռնարկել: