31 մարտի 2018 - 12:14 AMT
Ավստրալական Նոր Հվ. Ուելսի հայազգի վարչապետը պատմել է իր ընտանիքի մասին

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը երկրի 9News հեռուստաընկերության պատրաստած հաղորդման ընթացքում պատմում է ոչ միայն քաղաքական գործունեության մասին, այլ նաև ներկայացնում է իր մեծ հայկական ընտանիքը:

Ավստրալահայ քաղաքական գործչի հարազատները նկարագրել են, թե ինչիպիսին էր Բերեջիկլյանը մանության և պատանեկության տարիներին: Բերեջիկլյանն էլ պատմել է, որ իր ընտանիքը մշտապես աջակցում է իրեն, իսկ նա հաճախակի է այցելում իր ծոնղներին:

Գլեդիս Բերեջիկլյանը հոունվարի 23-ին ﬕաձայն ընտրվել էր Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնում: Բերեջիկլյանին որպես կուսակցության առաջնորդ ընտրելուց զատ նրա տեղակալ է ընտրվել ֆինանսների նախարար Դոﬕնիկ Պերոտետը: