10 ապրիլի 2018 - 11:00 AMT
Արմեն Սարգսյանը մտադիր է առաջին պաշտոնական այցով Մոսկվա մեկնել

Հայաստանի նորընտիր նախագաh Արմեն Սարգսյանը մտադիր է առաջիկայում Մոսկվա այցելել: Այս մասին ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է ինքը՝ Սարգսյանը:

«Բնականաբար, շատ հետաքրքրված եմ առաջիկայում Մոսկվա այցելել որպես ՀՀ նախագահ: Ավանդաբար Հայաստանի ղեկավարներն առաջին պաշտոնական այցը Մոսկվա են կատարում: Առայժմ հստակ ժամկետներ չկան», - ասել է նախագահը:

Նա նշել է, որ որպես ՀՀ նախագահ իր պարտականությունն է համարում զարգացնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: Սարգսյանը նաև հաջողություն է մաղթել ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինին միջազգային հարթակում, երկրի տնտեսության հետագա զարգացման և քաղաքացիների բարեկեցության ապահովման գործում:

Ապրիլի 9-ին նախագահ Արմեն Սարգսյանը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին:

Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը: