12 ապրիլի 2018 - 11:10 AMT
Կանոնավոր օդային հաղորդակցություն՝ ՀՀ-ի և Սինգապուրի միջև

Հայաստանի կառավարությունը ապրիլի 12-ի նիստում կվավերացնի ՀՀ-ի և Սինգապուրի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելուն ուղղված համաձայանագիրը:

Նշվում է, որ կողմերը սահմանված օդային երթուղիներով հաղորդակցության իրականացման նպատակով իրավունք ունեն ավիաընկերություններ նշանակել, ինչպես նաև չեղարկել կամ փոխարինել նշանակված ավիաընկերությունները այլ ընկերություններով` այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով մյուս կողմին:

Համաձայնագրով կողմերի նշանակած ավիաընկերությունների՝ միջազգային փոխադրումների համար օգտագործվող օդանավերը, ինչպես նաև դրանց մշտական սարքավորումները, պահեստամասերը, ներառյալ շարժիչները, վառելիքի պաշարները, քսայուղերը և օդանավի պաշարները (այդ թվում` սննդամթերքը, խմիչքը), մյուս պետության տարածք ժամանելուց կազատվեն բոլոր մաքսատուրքերից:

Նշվում է, որ դրանք կազատվեն նաև ստուգման վճարներից, այլ տուրքերից ու հարկերից` պայմանով, որ այդ սարքավորումները և պաշարները մնան օդանավում մինչև այդ պետության տարածքից մեկնելու պահը: