13 ապրիլի 2018 - 10:25 AMT
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշում և այժմ զբաղեցնում է 98-րդ հորիզոնականը:

Նախկինում Հայաստանը 91-րդն էր:

Աշխարհի ուժեղագույն հավաքականների առաջին տասնյակը ևս փոփոխություն է կրել և հետևյալ տեսքն ունի. Գերմանիա, Բրազիլիա, Բելգիա, Պորտուգալիա, Արգենտինա, Շվեյցարիա, Ֆրանսիա, Իսպանիա, Չիլի և Լեհաստան:

Հայաստան-Էստոնիա ընկերական խաղը մարտի 24-ին ավարտվեց ոչ ոքիով, իսկ ընկերական հանդիպումը Լիտվայի հետ մարտի 27-ին՝ Հայաստանի պարտությամբ՝ 0:1: