12 ապրիլի 2018 - 15:24 AMT
4 ամերիկահայ ԱՄՆ-ի զարգացման մեջ ավանդի համար մեդալի է արժանացել

ԱՄՆ հայ համայնքի 4 ներկայացուցիչ արժանացել է Էլիս կղզու պատվո մեդալին (Ellis Island Medal of Honor), որը շնորհվում է ԱՄՆ ազգային խմբերի ականավոր ներկայացուցիչներին երկրի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:

2018-ի դափնեկիրներն են Ջոն Չարլզ Ղալիչնյանը, Վիկեն Սեպիլյանը, Ջոն Բիլեզիկյանը և Լարրի Գագոսյանը: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում:

Մեդալները կհանձնվեն մայիսի 12-ին էլիս կղզում, որը գտնվում է Հուդզոն գետի ակունքում՝ Նյու Յորքի ծովախորշում, որն ԱՄՆ-ում ներգաղթյալների ընդունման ամենամեծ կետն է եղել:

Պարգևը սահմանվել է 1986-ին: ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը բանաձև են ընդունել, որով մեդալը ամենահեղինակավորներից մեկն է ճանաչվել ԱՄՆ-ում: Ամեն տարի դափնեկիրների ցուցակը հրապարակվում է ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական տեղեկագրում: