Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) 8 պատգամավորի՝ այդ թվում և հայազգի Կարո Փայլանի նկատմամբ: Նրանք մեղադրվում են թուրք ժողովրդի, թուրքական կառավարության և զինված ուժերի արժանապատվությունը վիրավորելու, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպության քարոզչությամբ զբաղվելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ պատգամավորները մեղադրվում են Թուրքիայում որպես ահաբեկչական կազմակերպություն հռրակված «Քրդական աշխատավորական կուսակացության» (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին, ինչպես նաև թուրք ուժայինների հետ բախումներում սպանված «ահաբեկիչներին համակրելու մեջ»:
Ըստ գործակալության, Կարո Փայլանի դեմ ներկայացված մեղադրանքում ներառավել է 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում նրա մասնակացությամբ ռեպորտաժը, որտեղ պատգամավորը «Թուրքիայի հանրապետությունն ու նախագահին վիրավորող արտահայտություններ է անում»:
Անկարայի դատախազությունն արդեն դիմել է երկրի արդարադատության նախարարությանը Փայլանին և նրա կուսակիցներին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հայցով: