13 ապրիլի 2018 - 14:06 AMT
Վենգեր. Մխիթարյանը կարող է 2 շաբաթից դաշտ վերադառնալ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայում ԲԿՄԱ հետ պատասխան խաղից (2:2) հետո հայտնել է, որ թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզադաշտ կվերադառնա 2 շաբաթից:

Մխիթարյանը վնասվածք է ստացել ԲԿՄԱ է հետ ապրիլի 5-ի խաղում, որտեղ անգլիացիները հաղթեցին 4:1 հաշվով: Նա վնասել է ծունկը՝ փոխարինվելով Ալեքս Իվոբիով:

Չնայած, որ ավելի վաղ մտավախություն կար, որ Մխիթարյանը չի վերադառնա մարզադաշտ մինչև ԱՊԼ-ում խաղաշրջանի ավարտը, Վենգերը հավաստիացրել է, որ հայ կիսապաշտպանն ավելի շուտ կապաքինվի, գրում է Metro-ն:

«Մի մտահոգվեք: Նա շուտով կապաքինվի, երկու շաբաթից պատշաճ մարզավիճակում կլինի: Մենք լավ բժշկական շտաբ ունենք»,-ասել է մարզիչը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Մխիթարյանը մի քանի խաղի չի մասնակցի և կկարողանա մարզադաշտ վերադառնալ միայն իր նախկին ակումբի՝ ՄՅՈւ-ի հետ խաղում:

Photo. Getty Images