14 ապրիլի 2018 - 13:53 AMT
ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում է առաջադրել

Ծաղկաձորում ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի արտագնա նիստում կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ որոշվել է ՀՀ վարչապետի պաշտոնում ներկայացնել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:

Խորհրդի նիստում գործադիր մարմնի որոշումը ներկայացրել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը: Խորհուրդը քննարկել է հարցը և միաձայն կողմ արտահայտվել թեկնածությանը:

Ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: