16 ապրիլի 2018 - 16:09 AMT
Փաշինյանը տեղափոխվել է հիվանդանոց

Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման հետևանքով քաղաքացիներ են տուժել։ Տուժել է նաև «Քաղաքացիական կուսակցության» անդամ և «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակՆիկոլ Փաշինյանը։ Վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այ մադին հայտարարել է ԵԼՔ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Նիկոլ Փաշինյանն ինձ հետ էր, պատնեշը ճեղքելիս ընկել է փշալարի վրա։ Վերջին տեղեկության համաձայն նրան տեղափոխեցին Նաիրի բժշկական կենտրոն», - հաղորդել է Տիգրան Ավինյանը։

Նա տեղեկացրել է նաև, որ Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը ևս վիրավոր է։

«Ալեն Սիմոնյանն էլ է վիրավորվել։ Թեթև վնասվածքներ էլ ես ունեմ։ Հիմնականում վնասվածքը փշալարերից է եղել, հնարավոր է նաև բախման պահին վահաններից էլ վնասվածքներ լինեն», - ասել է նա։

«Քաղաքացիական կուսակցության» «Իմ քայլը» նախաձեռնության անդամները Ֆրանսիական հրապարակից շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք: Ոստիկանները երկաթյա արգելապատնեշներ են տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբում, պատնեշ կազմել:Նիկոլ Փաշինյանը փորձել է ձեռքերով հեռացնել փշալարերը: Ոստիկանությունը գազ է կիրառել: