17 ապրիլի 2018 - 16:56 AMT
Սերժ Սարգսյանը՝ վարչապետ․ 77՝ կողմ, 17՝ դեմ

ԱԺ-ում կայացած քվեարկության արդյունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում։

Սարգսյանը հավաքել է 77 կողմ ձայն, դեմ ձայները 17-ն էին

Կողմ են քվեարկել Հանրապետական և ՀՅԴ խմբակցությունները, մի քանի ընդդիմադիր պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը՝ փոխարենը ցույցերի մասնակցելով։

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԺ-ում իրեն պաշտպանելու համար։ «Որպես քաղաքական կոալիցիա լուրջ պատասխնատվություն ենք ստանձնել, գիտակցում ենք դրա հետևանքները», - նշել է նա։ Բացի իշխող կոալիցիայից, Սերժ Սարգսյանը շնոհակալություն հայտնեց «Ծառուկյան» դաշինքին ու «ԵԼՔ» դաշինքին։ «Սահմանադրական պահանջով, մենք այսուհետ անմիջական շփումների շատ առիթներ ենք ունենալու։ Հուսով եմ, արագ հաղթահարվելու են առկա շատ թյուրըմբռնումներ ու կաղապարներ, որոնք կան և անկախ մեր քաղաքական տարաձայնություններից լավ բարեկամներ ենք դառնալու»:

Ընդիմությունը 5-րդ օրն է՝ մասսայական ցույցեր է անցկացնում Սարգսյանի վարչապետության դեմ։ Նախօրեին ոստիկանների ու ցուցարարների բմիջև բախումներում տուժել են 46 մարդ, այդ թվում 6 ոստիկան․ նրանք վիրավորվել են հատուկ միջոցների կիրառումից։ Տուժել էր նաև ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը, ով, սակայն, ապաքինվել ու վերադարձել էր հիվանդանոցից։

Սարգսյանը երկիրը ղեկավարում է 2008 թվականից՝ նախագահի պաշտոնում։ 2015-ին երկրում սահմանադրական հանրաքվե անցկացվեց ու կառավարման ձևը փոխվեց կիսանախագահականից խորհրդարանականի։