18 ապրիլի 2018 - 10:53 AMT
Ցուցարարները մտել են ԵՊՀ (Թարմացվող)

Մաշտոցի պողոտայում մեկնարկել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բողոի ակցիան: Ցուցարարները երթով շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա, անցել Ազգային ժողովի շենքը:

12:17Այժմ ցուցարարները մտել են ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենք:

12:12Ցուցարարները մտել են ԵՊՀ: «Դասադուլ», «Միացեք»՝ գոչում են նրանք:

12:08 Երթը Կորյուն-Աբովյան խաչմերուկով անցել է Չարենցի փողոց:

11:33 Ոստիկանները շրջափակել են Ֆրանսիայի հրապարակը: Այժմ ոստիկանների հետ բանակցում է Նիկոլ Փաշինյանը:

«Ես ձեզ խնդրում եմ օրենքով սահմանված կարգով թույլ տալ իրականացնել մեր երթը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այժմ ուզում են շարժվել դեպի Աբովյան փողոց: Ոստիկանները պահանջեցին Փաշինյանից նախապես հրապարակել ցուցարարների երթուղին:

11:31 Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին: Ցուցարարներով լցված ոստիկանական ավտոբուսը հեռացավ Ֆրանսիայի հրապակից:

11:27 Այժմ ոստիկաններն արգելափակում են Ֆրանսիայի հրապարակը և շարժվում են Մաշտոնցի պողոտայով դեպի Մատենադարան:

11:21 Այժմ երթով ցուցարարները Բաղրամյանից գնում են Մաշտոցի պողոտա: Փաշինյանը կոչ է արել դիմակավոր ցուցարարներին հանել դիմակները:

«Պայմանավորվեցինք, որ մեր երթին դիմակավոր մարդիկ չեն մասնկացում», -ասել է նա:

11:16 «Այս գիշեր Սերժ Սարգսյանը հրահանգել է, որ փշալարերը և ոստիկանական ուժերը հանվեն Բաղրամյան պողոտայից, ինչո՞ւ, քանի, որ երեկ Հանրապետության հրապարակում ես հայտարարել էի, որ նա այսուհետ Հայաստանը պետք է տեսնի փշալարերի հետևից: Այո դու տեսնելու են Հայաստանը ոստիկանների վահանների հետևից», - ասել է Փաշինյանը Բաղրամյան 26 հասցեում:

11:05 Փաշինյանն ասում է ցուցարարներին՝ փողոցները շրջափակելիս չօգտագործել նստարաններ, աղբարկղեր, քանի որ ակցիայի մասնակիցներն այնքան շատ են, որ կարող են մարդկային ռեսուրսներով արգելափակել փողոցները:

11:03 Ցուցարարները փակում են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը:

11:01 Փաշինյանի կոչով ցուցարարները արգելափակում են Բաղրամյան փողոցը: Նրանք այժմ հեռանում են վարչապետի նստավայրի մոտից:

10:57 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Բաղրամյան 26-ի շրջափակման մեկնարը: Նա կոչ է արել սադրանքների չտրվել՝ չվնասել հանրային գույքը:

10:53 Հատուկ ջոկատայինները հսկողություն են իրականացնում Բաղրամյան 26-ում վարչապետի նստավայրի մոտ: