22 ապրիլի 2018 - 17:59 AMT
ՊԲ. Առաջնագծում ադրբեջանական զորքերի կուտակումներ են

Արցախի պաշտպանության բանակը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են ադրբեջանական զինված ուժերի ռազմական տեխնիկայի կուտակումներ:

Ավելի վաղ, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ «ակներև է, որ օրենքի խախտմամբ զանգվածային միջոցառումների կազմակերպումը, օրենքի տառին համապատասխան ձևավորված միակ իրավազոր իշխանությունը զավթելու, Սահմանադրությամբ սահմանված կարգով ընտրված վարչապետին վերջնագրեր ներկայացնելու փորձերը հղի են անկանխատեսելի զարգացումներով, որոնք կարող են լրջորեն ազդել նաև սահմանային իրադրության սրման վրա, ինչի նախանշաններն արդեն իսկ նկատվում են»: