1 մայիսի 2018 - 20:48 AMT
Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. Կողմ՝ 45, դեմ՝ 56

ԵԼՔ դաշինքի խմբակցության ղեկավար, Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարն ըստ էության ղեկավարած պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ: Մայիսի 1-ին կայացած ԱԺ հատուկ նիստում ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել Փաշինյանին:

Քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնում ընտրվելու համար Փաշինյանին առնվազն 9 ձայն էր հարկավոր ՀՀԿ-ից, քանի որ ՀՅԴ-ական Աղվան

Խորհրդարանական 3 խմբակցությունները՝ ԵԼՔ, ՀՅԴ ու «Ծառուկյան» դաշինքը, հայտարարել էին Փաշինյանի թեկնածությանն աջակցելու մասին։ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ նման իրավիճակում չի խոչընդոտի վարչապետի ընտրություններին, սակայն Փաշինյանի հետ հանդիպելուց հետա այդպես էլ պաշտոնապես կողմ քվեարկելու պատրաստակամություն չէր հայտնել։ Մայիսի լույս 1-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն կարող է փորձել տապալել վարչապետի ընտրությունները։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մայիսի 1-ի առավոտյան հայտնել էր, որ ԱԺ Հանրապետական կուսակցությունն ապրիլի 30-ի գիշերը հրավիրել է Գործադիր մարմնի, այնուհետև խմբակցության նիստ, որի ընթացքում որոշվել է` մայիսի 1-ի առավոտյան կլսեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթը, կուղղեն հարցեր թեկնածուին, հետո միայն խմբակցությունը միաձայն որոշում կկայացնի: