14 մայիսի 2018 - 13:31 AMT
ԵՏՄ-Իրան համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մայիսի 17-ին

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի, ինչպես նաև Չինաստանի միջև համաձայնագիրը նախատեսվում է կնքել մայիսի 17-ին Աստանայում: Այդ մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի գոտի կգործի՝ նախատեսվում է նվազեցնել կամ զրոյացնել ներկրման մաքսային տուրքերն ապրանքների բավականին լայն տեսականու համար: Չինաստանի հետ կա պայմանավորվածություն լայնածավալ և ոլորտային գործակցության վերաբերյալ:

ԵՏՄ կողմից համաձայնագիրը ստորագրելու է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Արարողությանը կմասնակցեն ԵՏՄ երկրների, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները:

Համաձայնագրերի մանրամասները կբացահայտվեն Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում բարձր մակարդակի պանելային բանավեճերի ժամանակ: