15 մայիսի 2018 - 10:15 AMT
Աշոտյանը ԵԺԿ նախագահին է ներկայացրել իրավիճակը Հայաստանում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԺԿ նախագահ Ջոզեֆ Դոլին տեղեկացրել է հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին։ Այդ մասին Աշոտյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Այսօր Եվրոպայի ժողովրդական կուսակցության շտաբում հանդիպում ունեցա կուսակցության նախագահ Ջոզեֆ Դոլի հետ: Ես նախագահին տեղեկացրեցի հայաստանյան վերջին իրադարձությունների և ներկայիս իրավիճակի մասին: Մենք քննարկել ենք մեր կուսակցության հետագա մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գործունեությանը, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հետագա համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի շրջանակներում»,- ասվում է գրառման մեջ։