15 մայիսի 2018 - 12:42 AMT
Արցախում վիրավորված զինվորը տեղափոխվում է Երևան

Մայիսի 13-ին Արցախում վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվում է Երևան։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող, սերժանտ Պետրոսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Մայիսի 13-ին` ժամը 22:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:Կատարվում է նախաքննություն: