15 մայիսի 2018 - 13:52 AMT
Բակո Սահակյանը և Մովսես Հակոբյանը բանակաշինության հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին:

Հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարԼևոն Մնացականյանը: