15 մայիսի 2018 - 15:52 AMT
Վարչապետ. Կարծում եմ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կլինեն 2018-ին։ «Կքննարկենք, կարծում եմ, որ այս տարի», - լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ազգային ժողովում մեծամասնությունը կողմ կքվեարկի կառավարության ներկայացրած ծրագրին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, և մենք բնականոն կաշխատենք», հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է նաև, որ, իր կարծիքով, որևէ մեկը «չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 15-ին կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին: