16 մայիսի 2018 - 10:17 AMT
ԱՄՆ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում»,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային: