16 մայիսի 2018 - 13:41 AMT
Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին Իսրայելի Քնեսեթում է

Իսրայելցի պատգամավոր Իցիկ Շմուլին «Սիոնիստական ճամբար» քաղաքական ալյանսից մայիսի 16-ին Քնեսթեի քննարկմանն է ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերավերյալ օրինագիծը:

Օրինագիծը շրջանառության մեջ է դրվել Իսրայելի և Թուրքիայի հարաբերություններում լարվածության աճի ֆոնին, գրում է The Jerusalem Post-ը:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպատան բացումից ժամեր առաջ բողոքի ակցիաներ մեկնարկեցին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին: Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների, մայիսի 14-ի երեկոյան անկարգությունների հետևանքով առնվազն 58 պաղեստինցնի է զոհվել, ևս 2700-ը՝ վիրավորվել: Ըստ ականատեսների, որոշ վայրերում պաղեստինցիները փորձել են կտրել պատնեշներն ու անցնել Իսրայելի տարածք: Իսրայելցի զինվորները կրակել են բողոքի ցույցերի մասնակիցների վրա:

Ըստ Շմուլիի, մինչ օրս Իսրայելը խուսափում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց, չնայած որ այդ պատմական փաստն արդեն 29 երկիր է ճանաչել:

«Մենք չենք հանդուրժի, որ մեզ խրատ կարդա արյունոտ ձեռքերով թուրք հակասեմականը, որն ամեն օր հազարավոր քրդերի է ռմբակոծում Սիրիայի հյուսիսում և որի պետությունը պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի ցեղասպանության և ասորիների դեմ պատմական ոճրագոծությունների համար»,-հայտարարել է Շմուլին:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում «ցեղասպանություն» էր անվանել:

Նման օրինագիծ էր պատրաստել նաև «Լիկուդից» ընտրված պատգամավոր Ամիր Օհանը:

Թուրքիայի ԱԳՆ-ն առաջարկել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսինժամանակավորապես լքել երկիրը: