19 մայիսի 2018 - 18:04 AMT
Փաշինյան․ Կաշառք վերցնող դատավորի հետևից գալու են

Իշխանությունն այլևս չի տալու հրահանգներ դատավորներին այս կամ այն վճիռը կայացնելու վերաբերյալ, հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բ26-ից դատավորներին ուղղված հրահանգներ չեն լինելու, տիկնայք և պարոնայք», - ասել է նա, նշելով, որ դատավորները պիտի ինքնուրույն որոշումներ կայացնեն ու ի կատար ածեն դրանք՝ կրելով նաև դրանց համար պատասխանատվությունը։

Նա ասել է, որ տեսակետներ կան, թե դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, դատավորները չգիտեն՝ ինչպես վարվել, որովհետև, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով։ Ու չնայած գաղափարներ են հնչում՝ միգուցե պետք չէ կաթվածահար անել համակարգը և օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում, սակայն իր և նոր իշխանության համար դատական համակարգի անկախությունը հատելը կարմիր գիծ է։

Վարչապետն ընդգծել է, որ անգամ բարի նպատակների համար չի կարելի նույնիսկ 1-2 անգամ խախտել այդ կանոնը, քանի որ դա կդառնա սովորություն դրանից բխող հետևանքներով։

Նա նշել է ոլորտի 2 առաջնահերթությունները․ հնարավորություն տալ, որ դատավորները կայացնեն ինքնուրույն որոշումներ ու փակել կաշառքով դատական գործը լուծելու բոլոր ճանապարհները։

«Յուրաքանչյուր դատավոր, ով կփորձի կաշառքով որոշում կայացնել, պիտի իմանա, որ իր հետևից գալու են», - ասել է Փաշինյանը։

Փաշինյանն ասել է նաև, որ կիսում է ՔԿՀ-ների գերծանրաբեռնվածության մասին մտահոգություններն ու նշել, որ այն դեպքերում, երբ կալանքից խուսափել է կարելի, կալանավորել պետք չէ։

«Պետք է խուսափենք իրավիճակից, երբ ՔԿՀ-ները լեփլեցուն են ու կալանավորները հերթով են քնում», - շեշտել է Փաշինյանը։

«Կալանավորված անձանց թիվը չպետքէէ գերազանցի քնելատեղերի թվին», - ընդգծել է վարչապետը։