21 մայիսի 2018 - 12:18 AMT
Սուրմալուի աշախատակիցները գործադուլ են անում տոնավաճառի տարածքում

Երևանի Սուրմալուառևտրի կենտրոնի աշխատակիցները գործադուլ են իրականացնում կենտրոնի տարածքում:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անուն, ազգանունը, տեղեկացրեց, որ կենտրոնի բազմաթիվ աշխատակիցներ ապրիլին մասնակցել են քաղաքացիական անհնազանդության գործողություններին, և այժմ ղեկավարությունից պահանջում են փոխհատուցել չաշխատած օրերի՝ վաճառակետերի դիմաց տրվող վարձակալության վճարները:

Առևտրի կենտրոնի աշխատակիցը հավելեց նաև, որ պահանջում են հանգստյան մեկ օր տրամադրել իրենց: Ակցիան բազմամարդ չէ, տոնավաճառի բոլոր աշխատակիցները չէ, որ մասնակցում են դրան:

Ավելի վաղ, քաղաքացիական անհնազանդության գործողությունների օրերին տոնավաճառի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել և փակել էին Արշակունյաց պողոտան: