21 մայիսի 2018 - 16:34 AMT
Մեսսին 5-րդ անգամ նվաճել է «Ոսկե մարզակոշիկը»՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին նվաճել է 2017/18 խաղաշրջանի «Ոսկե մարզակոշիկը»՝ համաշխարհային ռեկորդ սահմանելով ֆուտբոլի պատմության մեջ: Սա նրա 5-րդ «Ոսկե մարզակոշիկն» է:

Պարգևների քանակով երկրորդ տեղում իսպանական «Ռեալի» հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է 4 մրցանակով, գրում է BBC-ին:

«Ոսկե մարզակոշիկը» շնորհվում է Եվրոպայի ազգային առաջնությունների յուրաքանչյուր խաղաշրջանի ավարտին բոլոր ազգային թիմերի լավագույն հարձակվողին:

Մեսսին ընթացիկ խաղաշրջանում 68 միավոր է վաստակել՝ 34 գոլի հեղինակ դառնալով: Նա ընդամենը 4 միավորով է առաջ անցել բրիտանական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամմեդ Սալլահից (32 գոլ, 64 միավոր), 3-րդ տեղում Հարրի Քեյնն է (30 գոլ, 60 միավոր):

30-ամյա Մեսսին իր ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում և թիմի հետ 4 անգամ հաղթել է ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում՝ Չեմպիոնների լիգայում: