Կառավարությունն արագաչափ սարքերի և տեսախցիկների արձանագրած խախտումների դիմաց տուգանքների համաներում պետք է անի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը կառավարության մայիսի 17-ի նիստում առաջարկել էր դիտարկել արագաչափերի և տեսախցիկների գործունության ժամանակավոր կասեցման հնարավորությունը:
«Ես առաջարկել եմ դիտարկել այդ հնարավորությունը, այն կդիտարկվի նաև վերջին մեկ շաբաթում ճանապարհատրանսպորտային կարգապահության վիճակագրության ստուգմամբ, և եթե տեսնենք, որ այդ վիճակագրությունը վատթարացման միտումներ է դրսևորել, ապա կանենք եզրակացություններ», - ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ, ՀՀ վարչապետը հանձնարարել էր ՀՀ ոստիկանապետին և արդարադատության նախարարին՝ մեխանիզմներ մշակել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու ուղղությամբ:
«Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը»- կառավարության նիստում ասել էր նա: