22 մայիսի 2018 - 12:24 AMT
Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից

Մուշեղ Ղազարյանն ազատվել է ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան որոշում է ստորագրել:

Նա ազատվել է իր դիմումի համաձայն:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 279-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետը՝ Մուշեղ Ղազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է որոշման մեջ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: