24 մայիսի 2018 - 20:56 AMT
Մովսես Հակոբյանը՝ գլխավոր ռազմական տեսուչ

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչ։

Համապատասխան որոշումը տեղադրված է վարչապետի կայքում։

Մայիսի 24-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու և այլ պաշտոնի տեղափոխելու որոշման մասին։

Իր խոսքերով, Հակոբյանը համաձայն է նոր նշանակման հետ։